Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը սեփական տվյալներն ունի Ղարաբաղյան հակամարտությանը Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը սեփական տվյալներն ունի Ղարաբաղյան հակամարտությանը Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության վերաբերյալ
01.10.2020 | 22:10

Ռուսաստանը տիրապետում է սեփական տվյալների, որ Մերձավոր Արևելքի զինյալները կռվում են Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Մենք ունենք այդ տեղեկությունները, դրանք մեր ձեռքի տակ են», - ասել է նա հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ Ռուսաստանն ունի սեփական տվյալներ Ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկաններին տեղափոխելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ